Այլ

Բարնեան ստանձնում է իսրայելական «Մոսսադ» հետախուզական գործակալության տնօրենի պաշտոնը 

Բարնեան ստանձնում է իսրայելական «Մոսսադ» հետախուզական գործակալության տնօրենի պաշտոնը 

Դավիդ Բարնեան երկուշաբթի օրը Յոսսի Քոհենից ստացել է Իսրայելի հետախուզական հայտնի գործակալություններից մեկի՝ «Մոսսադ»-ի ղեկը։

Գրել է իսրայելական «Ջերուսալեմ Փոսթ» պարբերականը

Հրաժեշտի խոսքում Քոհենն ասել է, որ գործակալությունը «խորը հարված է հասցրել Իրանի սրտին»` շնորհիվ գործողությունների, որոնք «բացահայտում են Իսլամական Հանրապետության միջուկային գաղտնիքներն ու դրա ստերը, ինչպես նաև ակտիվորեն կանխում է որոշակի կարմիր գծերից այն կողմ անցնելը»:

«Մոսսադի» նորընծա տնօրեն Բարնեան հայատարարել է. «Դուք ձեր ետևում եք թողնում զարմանալի կարողություններով ուժեղ հաստատություն: Հաստատություն՝ ենթակառուցվածքներով ու ժամանակազերծ հիմքերով, որոնցից այն կշարունակվի ու կաճի»:

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն երախտագիտություն է հայտնել Քոհենին՝ միջուկային զենքի՝ Իրանի առաջընթացը հետ պահելու գործում ունեցած անձնական դերի համար։ «Երկուստեք Նեթանյահուն ու Քոհենը հղում արեցին 2018-ի հունվարին Թեհրանի գաղտնի միջուկային արխիվները, որը ծառայեց որպես շրջադարձային կետ Թրամփի վարչակազմի՝ 2015-ի Իրանի միջուկային գործարքից դուրս գալուն ընդառաջ», - գրել է «Ջերուսաելեմ Փոսթը»:

Գործողությունը նաև նոր ճնշում է առաջացրել Իրանի վրա Ատոմային էներգիայի միջագային գործակալության կողմից երկրի վերջին միջուկային չափսերի վերաբերյալ բացատրությունների համար:

Արարողությանը ներկա են եղել ԱՄՆ նախկին պետական քարտուղար և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Մայք Պոմպեոն, որի հետ Քոհենը մտերիմ ընկեր է։ Հրաժեշտի արարողությանը նաև մասնակցել են իսրյալեցի այլ պաշտոնյաներ՝ Պաշտպանության նախարար Բեննի Գանցը, զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոհավին,  «Շին Բետ» ներքին անվտանգության գործայալության տնօրեն Նադավ Արգամանը, նախկին գլխավոր ռաբբի Յիսրայել Մեյր Լաուն, հետախուզության նախարար Էլի Քոենը, ֆինանսների նախարար և հետախուզության նախկին նախարար Իսրայել Կացը, Իսրայել Ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Զեև Շնիրը և այլք։

Այսօր տեղի է ունենում «Մոսսադի» նոր ղեկավարի՝ Դավիդ Բարնեայի երդմնակալության արարողությունը:

Կիրակի օրը Քոհենը Բար-Իլանի համալսարանի պատվավոր դոկտորի կոչման ընդունման խոսքում Իսրայելին հորդորել էր դադարեցնել Իրանի դեմ «գործունեությունը»՝ նշելով, որ «այսօրվա անվտանգության գործողությունը պակաս կարևոր չէ, քան վաղվա պատերազմը»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image