ՔՊ համաժողովում Նիկոլ Փաշինյանի հարցադրումները լսելուց հետո կա՞ մի հայ, որը կարող է վստահել այս մարդուն՝ կրկին պետության ղեկը ստանձնելու։ Օտարերկրյա ներդրողներին «քշելուց», կաթողիկոսին հեռացնելուց, եկեղեցին փլուզելուց, օտարի ճնշմամբ Սահմանադրությունը փոխելուց, «4-րդ Հանրապետություն» հռչակելուց և պետական ապակայունացնող այլ հայտարարություններից հետո, կա՞ դեռ մեկը, որ կհավատա նրա «պողպատե մանդատին»։
Ահա նրա մի քանի հարցադրումներ․ «Խաղեր թույլ չենք տա, ՀԷՑ-ի հարցում գնալու ենք մինչև վերջ», «Ղարաբաղի ժողովուրդը փախստականի իրենց կարգավիճակը պետք է փոխարինեն ՀՀ հպարտ քաղաքացիությամբ», «Փակում եմ Երրորդ Հանրապետության հարցը» «Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, ինչքան շուտ այնքան լավ, եթե չէ՝ կհեռացնենք», «Հռչակում եմ Հայաստանի 4-րդ Հանրապետությունը», «Ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո կնախաձեռնվի նոր Սահմանադրության ընդունման գործընթաց» «Եվրոպայի փոխարեն կունենաք Թուրքիայի հետ բաց սահման «ՔՊ ռազմավարական անելիքը 4-րդ հանրապետության ստեղծումն է»։
Այս ու այլ պետաքանդ հայտարարություններից հետո նա դեռ ուզում է «պողպատե մանդատ» ստանալ և ցուցադրում է «պողպատե մուրճը» ՔՊ-ականներին։ Մի պահ նա կորցրեց գլուխը, երբ մուրճը չէր գտնում, իսկ հետո երբ գտավ, երանության մեջ ընկավ։ Եթե մեկ այլ մարդ լիներ կողքին և ասեր՝ «էդ չագուջը տուր ժողովրդի ձեռքը», տես՝ ի՞նչ է անում։ Նրանից խլել են տունը, հողը, երկիրը, արժեքները, նույնիսկ պայքարելու ոգին ու ազատությունը։ Դու ձեռքիդ ունես լծակը, ձեռքիդ է մուրճը՝ իսկապես՝ տուր ժողովրդին և տես, ինչ է տեղի ունենում։ Հանրային դժգոհության չափի ծավալը, ափսոս, չես պատկերացնում, ,գտնվում ես կեղծ հայելիների աշխարհում։