Պարզվում է, այս օրերին Վաշինգտոնում են ոչ միայն Աննա Հակոբյանն ու Մելանյա Թրամփից «խիզախ կին» մրցանակին արժանացած Լյուսի Քոչարյանը, այլեւ Լիլիթ Մակունցը, ով մարտի 3-ին փակ հանդիպում է ունեցել «Քարնեգի հիմնադրամի» գիտական կենտրոնում: Միջոցառմանը մասնակցել են նախկին դեսպաններ, փորձագետներ, դիվանագետներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ, մասնավորապես ներկա են եղել Ասո Դավիդյանը, Արամ Համփարյանը, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Պարզվում է, հանդիպումն այդքան էլ հարթ չի անցել, քանի որ հյուրերը շուրջ 1,5 ժամ փորձել են Մակունցից գեթ մեկ հոդաբաշխ բացատրություն եւ հիմնավորում ստանալ ապրիլի 5-ի հանրաքվեի անհրաժեշտության վերաբերյալ, սակայն այդպես էլ համոզիչ հիմնավորումներ չեն լսել: Ինչպես պնդում է հանդիպման մասնակիցներից մեկը, ներկաները փորձել են հասկանալ մի քանի դատավորի փոխելու պատճառով հանրաքվեի կազմակերպման տրամաբանությունը: Ի դեպ, հանդիպման հենց նույն օրը «Քարնեգիի» փորձագետ Թոմ Դե Վաալը բավականին կոշտ հոդված է հրապարակել հեղինակավոր «World Politics Review» պարբերականում, որտեղ քննադատել է ՀՀ իշխանություններին` իրավունքի գերակայության սկզբունքի ոտնահարման համար, նշելով, որ թափանցիկ ընտրությունների կազմակերպումը դեռեւս ժողովրդավարության գրավական չէ:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 4...
Այսօր կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցնե...
Տեսել ենք, թե ինչ անբարոյական զանգված է հետևում Նի...
Փաշինյանը շարունակում է բռնաճնշումները քաղաքական մրցակիցների նկատմամբ: Այս և այլ թեմաներով զրուցել ե...
Մանվելից մինչև Քոչարյան. նույն ձեռագիրն է, նույն ն...
Սպասում էի, որ մեկը կհիշի, թե ոնց են Մանվել Գրիգորյանին բանտում լուսանկարել և այդ լուսանկարը հանրայն...
Դիլիջանի «արու» քաղաքապետի ագրեսիվ պահվածքն իր հետ...
Պաշտոնական փաստաթղթերում և անձնական տվյալների «սեռ» բաժնում «արու» նշած Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սար...
×
❮
❯