Այլ

Եվրոպայում եւս 3 հազար ամերիկացի զինվորական կտեղակայվի 

Եվրոպայում եւս 3 հազար ամերիկացի զինվորական կտեղակայվի 

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը թույլատրել է Պենտագոնին եւս մոտ երեք հազար զինվորականի պահեստազորից հավաքագրել՝ Եվրոպայում տեղակայելու համար։ Նման որոշումը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված եվրոպական ռեգիոնում առաջացած անվտանգային մարտահրավերներով։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Նշենք, որ Եվրոպայում ամերիկյան զորակազմի ընդհանուր թիվը հատել է հարյուր հազարի սահմանը։ Այն հատկապես ավելացել է անցյալ տարվա փետրվարից, այսինքն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։ Պահեստազրայինները մասնակցելու են «Ատլանտյան վճռականություն» գործողությունը, որը ռոգացիայի կարգով իրականացվում է՝ ՆԱՏՕ-ի արեւելյան սահմաններն ամրապնդելու համար։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image