Ռուսաստանի և ըստ այդմ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դեմ կռիվ արած Նիկոլը պրակտիկորեն վերացրեց այն, սակայն ոչ ամբողջությամբ: Վերջինիս գործուն ջանքերով դրա՝ Արցախին վերաբերող մասերը չեղարկվեցին: Ինքն, իհարկե, ցանկանում էր ամբողջությամբ չեղարկել այն, սակայն նրա կիրթ ու կառուցողական գործընկեր Իլհամը չգնաց դրան: Բաքուն օրակարգում է պահում դրա 9-րդ կետը, քանի որ այն ձեռնտու է իրեն: Ու հերթական անգամ դա վկայակոչում է որպես «Զանգեզուրի միջանցքը» ձեռքը գցելու իրավական հիմնավորում: Դրան ի պատասխան վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ու նրա կամակատարները հրճվանք են ապրում ադրբեջանական երկաթուղով սկզբում Ղազախստանից, իսկ հետո Ռուսաստանից մի քանի վագոն ցորենի ներկրման կապակցությամբ: Լավ էր, որ «Հրապարակ»-ի լրագրողը բացահայտեց ղազախական ցորենի անորակ լինելու հանգամանքը: Ու վերջիններս արագ մոռացության մատնեցին այն՝ շարունակելով փիառել միայն ռուսական ցորենի ներկրումը:
Ի դժբախտություն Հայաստանի՝ որքան անօգնական ու քաղաքականապես անգրագետ պետք է լինի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որպեսզի Արցախի կապակցությամբ կնքված փաստաթղթի ինչ-որ կետ շարունակի գործել, երբ փաստաթղթի առարկայի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, խնդիրը դուրս է եկել մեջտեղից: Որպես ասվածի վկայություն ներկայացնեմ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հաջիզադե Այհանի խոսքից մի հատված. «Ադրբեջանի դիրքորոշումը «Արևելյան Զանգեզուրի շրջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող» միջանցքի վերաբերյալ «սկզբունքային» է և «հիմնված է իրավական հիմքերի և տարածաշրջանային համագործակցության շահերի վրա»: Որտեղ «իրավական հիմքեր» կոչվածն էլ հենց վերը հիշատակված 9-րդ կետն է: Բայց սա, դժբախտաբար, այն դեպքն է, երբ ասվում է՝ ունենք այն, ինչ ունենք: Իսկ 44-օրյա պատերազմում պարտության խորհրդանիշ անձից ազատվելու առումով Հայաստանի ընտրողների մեծամասնությունը կա՛մ անտարբեր է և կա՛մ դեռևս գտնվում է այդ անձի ազդեցության ներքո:
Ինչևէ, վերջինիս անձիշխանության ավարտից հետո վերջապես ամբողջությամբ կբացահայտվի այն հարցը, թե ինչի արդյունք էին 44-օրյա պատերազմում մեր պարտությունը և դրան հետևած իրադարձությունները: Իսկ որպեսզի նիկոլական խաղաղության եղանակով չշարունակվեն մեր կորուստները՝ իշխանափոխության հարցը պետք է առաջնային լինի հայաստանցիների կյանքի օրակարգում: Որովհետև դրա այլընտրանքը նույնիսկ ոչ թե ՔՊ-ական անապագա «ապագան» է, այլ «արևմտյան ադրբեջանի» կամ թուրքական վիլայեթի վերածվելը: Իսկ իշխանափոխությանը հասնելու համար անհրաժեշտ է չանել այն, ինչ արվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ից այս կողմ: Որովհետև մի քանի անգամ բացասական հետևանք արձանագրած արվածի կրկնությունը չի կարող հանգեցնել դրական արդյունքի: Դա վերաբերում է հատկապես փողոցային երթերին, բայց չի կարող հաշվի չառնվել ընդդիմությանը պառակտած՝ «գլադիատորական» կրկեսի վերածված իմփիչմենթի նախաձեռնության առումով:
Քաղաքականություն
Սպասենք իշխանափոխության բացահայտումներին
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯