Հայտնաբերվել է Օդեսայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհված «Atlas Bay» քաղաքացիական առևտրային նավի կապիտան Սամադ Նասրուլլաևի մարմինը։ Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտարարություն է տարածել այդ երկրի ԱԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով, կապիտանի դին կուղարկվի Բաքու համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո։ Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Օդեսայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակման է ենթարկվել թուրքական «Okean Maritime» ընկերությանը պատկանող «Atlas Bay» քաղաքացիական առևտրային նավը։ Նավի վրա եղել է Ադրբեջանի 11 քաղաքացի։ Օդեսայում ափ են իջել անձնակազմի տասը անդամ, բոլորն էլ՝ Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ կապիտանը զոհվել է։