Այլ

Աշխարհը թեւակոխում է նոր՝ «Սառը պատերազմի փուլ»

Աշխարհը թեւակոխում է նոր՝ «Սառը պատերազմի փուլ»

Համաձայն ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականի՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի եվրոպական ուղեւորության հիմնական թեման եղել է այն, որ Արեւմուտքը, որպես ռազմաքաղաքական դաշինք, պետք է նախապատրաստվի երկարատեւ առճակատման, ինչը, ըստ ամերիկացի եւ եվրոպացի բարձրաստիճան ներկայացուցիչների՝ պարբերականի հետ ունեցած մասնավոր զրույցների, ավելի է բարդացնում իրավիճակն Ուկրաինայում կրակի դադարեցման հասնելու եւ ռուս-ուկրաինական բանակցությունները վերսկսելու ուղղությամբ։

Պարբերականը նշում է, որ Բայդենը նկատի է ունեցել այն երկարատեւ առճակատումը, ինչպիսին աշխարհը տեսել է սառը պատերազմի տարիներին՝ ԽՍՀՄ-ԱՄՆ առճակատման ընթացքում։ Սա թերեւս նշանակում է, որ աշխարհը թեւակոխում է նոր «Սառը պատերազմի» փուլ։ Իր հերթին նոր «Սառը պատերազմը» նշանակելու է Արեւմուտքի երկրների՝ որպես ռազմաքաղաքական դաշինքի անդամների, ուժային եւ հատուկ ծառայությունների գեր-ինտեգրում բոլոր ուղղություններով եւ բոլոր մակարդակներում։

Պատահական չէ, որ ԱՄՆ նախագահն իր հանրային խոսքում չի խուսափել ասելու, որ ներկայումս աշխարհը կանգնած է պատմության ծայրահեղ բարդ մի կետում, եւ պետք է անել անհրաժեշտ ծանրագույն աշխատանքը՝ «ավելի լավ ապագա ստեղծելու համար»։ Իսկ դրա համար, ըստ ԱՄՆ նախագահի, անհրաժեշտ են միասնականություն, փոխգործակցություն եւ փոխօգնություն։ Փորձությունն արտահայտվում է նրանում, ըստ Բայդենի, թե Արեւմուտքի երկրները կկարողանա՞ն այս բարդագույն փուլում հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնց դավանում են՝ որպես «ազատ աշխարհի ներկայացուցիչներ»։

The New York Times-ն անդրադարձել է նաեւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հրապարակած կոմյունիկեին եւ նշել, որ այնտեղ ամրագրված են հետագա պայքարի հիմնադրույթները։ Պարբերականի վերլուծաբանները նկատել են, որ դա դեռ սկիզբն է, դժվար թե այդ քայլերը միայն բավական լինեն, եթե իրոք Արեւմուտքը որոշի երկարատեւ առճակատում սկսել Ռուսաստանի եւ վերջինիս դաշնակիցների դեմ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image