Իրավունք

Դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը

Դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը

2008թ․ մարտի 1-ի իրադարձություններից 18 տարի անց՝ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու հանձնարարություն տալու մեղադրանքով ձերբակալված Հովհաննես Թամամյանը չի կալանավորվել։ Դատարանը մերժել է Թամամյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին Քնչական կոմիտեից՝ նշելով, որ Թամամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական (2003թ․) օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը)։

Ըստ մեղադրանքի՝ Թամամյանը 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ին և տեղափոխել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image