Հասարակություն

Եթե տոկոսադրույքը չբարձրացնեինք, գնաճը Հայաստանում կլիներ առնվազն 15 տոկոս․ ԿԲ նախագահ 

Եթե տոկոսադրույքը չբարձրացնեինք, գնաճը Հայաստանում կլիներ առնվազն 15 տոկոս․ ԿԲ նախագահ 

Այսօր՝ նոյեմբերիր 1-ին, ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը նիստ է արել ու որոշել 0.5 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 10.5 տոկոս։ Դրանով ԿԲ-ն նպատակ ունի զսպել գնաճը։ 

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ հիշեցնելով․ «2022 թվականի սեպտեմբերին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 9.9 տոկոս։ 12-ամսյա բնականոն գնաճը ևս բարձրացել է՝ կազմելով 10.5  տոկոս»։

Ապա ներկայացրեց համաշխարհային և ՀՀ տնտեսության մեջ նկատվող միտումները, իրենց մոտեցումներն ու քաղաքականությունը գնաճի զսպման մասով և հավելեց․ «Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ»։

Նշենք, որ սեպտեմբերին նույնպես ԿԲ-ն բարձրացրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ դարձյալ գնաճը զսպելու ակնկալիքով։

Hraparak.am-ը հետաքրքրվեց, որ եթե բարձրացրած չլինեին վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ապա որքա՞ն կկազմեր գնաճը։

«Մենք գնաճի դեմ պայքարում ենք մի քանի եղանակով, որոնցից առաջինը տոկոսադրույքն է, երկրորդը՝ փոխարժեքի արժևորումն է, որը բնական պրոցես է, օգնում է գնաճը որոշակիորեն զսպելուն։ Եթե մենք չմիջամտեինք և տոկոսադրույքը այդ չափով չբարձրացնեինք, ու փոխարժենք էլ այս չափով չարժևորվեր, մեր գնահատականներով՝ գնաճը Հայաստանում կլիներ առնվազն 15 տոկոսի շրջակայքում»։

ԿԲ նախագահը հիշեցրեց,՝ այժմ գնաճը 9.9 տոկոս է, բայց իրենք ակնկալում են, որ մինչև տարվա վերջ կունենան շուրջ 10 տոկոս գնաճ, իսկ մեկ տարվա կտրվածքով հուսով են՝ կհասնեն իրենց նպատակային 4 տոկոսին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image