Հասարակություն

Քրեակատարողական ծառայությունը նոր պետ ունի

Քրեակատարողական ծառայությունը նոր պետ ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ամբակում Գրիգորյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության պետ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ամբակում Գրիգորյանին նշանակել քրեակատարողական ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք՝պաշտոնը թափուր էր շուրջ չորս ամիս։ Փաշինյանի որոշմամբ նախկին պետ Սերգեյ Ատոմյանն օգոստոսի սկզբին ազատվել է պաշտոնից։

Ամբակում Սեյրանի Գրիգորյանը 2023 թվականի մայիսի 26-ից նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, տեւական ժամանակ աշխատել է քննչական կոմիտեում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image