Սպորտ

Ի՞նչ հանդիպում է սպասվում Ֆինալիսիմայի փոխարեն

Ի՞նչ հանդիպում է սպասվում Ֆինալիսիմայի փոխարեն

Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմը նախատեսված Ֆինալիսիմայի փոխարեն կանցկացնի ընկերական հանդիպում Սերբիայի ընտրանու հետ։ Խաղը տեղի կունենա Վիլյառեալ քաղաքում՝ «Սերամիկա» մարզադաշտում։

Իսպանացիները, ինչպես հայտնի է, պետք է մասնակցեին Ֆինալիսիմային և մրցեին Արգենտինայի հավաքականի դեմ։ Այդ հանդիպումը նախատեսված էր անցկացնել Կատարում։ Սակայն ՈւԵՖԱ-ի և ԿՈՆՄԵԲՈԼ-ի որոշմամբ մրցաշարը չեղարկվել է՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով։

Բացի այդ, նույն շրջագայության ընթացքում Իսպանիայի հավաքականը պետք է Կատարում ընկերական խաղ անցկացներ Եգիպտոսի դեմ, սակայն այդ հանդիպումը նույնպես չի կայանա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image