Ոչ ոք իրեն այնքան բացահայտ չի ներկայացրել, որքան ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։ Նա ամեն օր նոր բացահայտում է անում՝ սեփական խոսքերով, սեփական քայլերով։ Բայց այստեղ խնդիրը նրա ինքնաբացահայտումը չէ․ խնդիրը երկրի խայտառակությունն է, պետության հեղինակության հետ խաղալը։ Ցավոք, նա ներկայացնում է Հայաստանը, և իր յուրաքանչյուր գործողությամբ նոր հարված է հասցնում առանց այդ էլ վիրավոր պետությանը։ Երբ պետության ղեկավարը պատերազմ է հայտարարում իր ժողովրդի հոգևոր սյան դեմ, դա արդեն ներքաղաքական պայքար չէ, այլ պետական հիմքերի խարխլում։ Նրա արշավը հոգևոր կենտրոնի դեմ սկսվեց կաթողիկոսի կուսակրոնության թեմայով, իսկ այժմ հասնում է քրեական գործի հարուցման։ Սա արդեն գաղափարական հակասություն չէ, այլ ինստիտուտի դեմ պետական լծակների կիրառում։ Վիեննայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ կալանավորվեցին մի շարք սրբազաններ, իսկ նախաշեմին քրեական գործ հարուցվեց կաթողիկոսի դեմ։ Այդքանից հետո արնածոր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է՝ Եպիսկոպոսաց ժողովը տեղի է ունենալու։ Թեկուզ առանց կաթողիկոսի։ Թեկուզ առանց մի շարք եպիսկոպոսների։ Բայց տեղի է ունենալու։ Սա պարզապես հայտարարություն չէ։ Սա դիրքորոշում է։ Եկեղեցու դիրքորոշումը՝ պետությունից անկախ գոյություն ունենալու մասին։ Եպիսկոպոսաց ժողովը անպայման պիտի տեղի ունենա։ Դա ներքին վեճ չէ․ դա ի լուր աշխարհի կատարվող գործընթաց է, որի մասին միջազգային մակարդակով արդեն խոսվում է՝ որպես Եկեղեցու նկատմամբ բռնաճնշում։ Հարցը Եկեղեցու ինքնավարության, նրա հեղինակության, համազգային ինստիտուտի շարունակականության, համազգային հայության ինքնության, գոյության, միասնականության մասին է։
Այլ
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
Հունիսի 4-ին լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...
×
❮
❯