Մի քանի շաբաթ առաջ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը գնացել-հասել է Սաղմոսավանք` Տեր Օշին քահանային խրատելու, թե` «խելքդ գլուխդ հավաքիր»: Նախորդ օրը պսակադրվել ցանկացող իր ծանոթ զույգից նա իմացել է, որ քահանան ամուսնացողներին ասել է. «Քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ-ական չլինի»: «Որեւէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել՝ պայմանավորված վերջինիս քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելությամբ, եւ ՀՀ-ում բոլորը, ցանկացած ոլորտում, որը չի ենթադրում քաղաքական հայեցողություն, պարտավոր են խտրականության չենթարկել մարդկանց, եւ բոլոր քահանաները պիտի հիշեն, որ իրենք ծառայում են եկեղեցում ժողովրդին»,- հայտարարել էր ԱԺ փոխնախագահն ու արշավել Սաղմոսավանք: Նա քահանային նաեւ Քրեական օրենսգրքի մասին է հիշեցրել՝ ըստ էության սպառնալով, քանի որ կարծում է, թե քահանան իր պահվածքով պառակտում է սերմանում: Իշխանական կուլիսներում շարունակում են քննարկել փոխխոսնակի պահվածքը: Մեզ ասացին, որ Տեր Օշինը ժամանակին իրականացրել է Ռուբինյանի պսակադրությունը, եւ անգամ ՔՊ թիմում են շատերն ապշել, թե ինչպես կարող էր Ռուբինյանը հաշիվ պահանջել իր ընտանիքի կազմավորմանը հոգեւոր օրհնություն տված քահանայից, որը միջնորդ է Աստծո օրհնությունը փոխանցելու համար։ Տեր Օշինը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Ռուբինյանի պսակը ժամանակին ինքն է իրականացրել: Հարցրինք՝ Ռուբինյանն այն ժամանակ Քրեական օրենսգիրքն է իրեն հիշեցրել, ինչ-որ պրոցես տեղի ունեցե՞լ է այս շաբաթներին։ «Ոչ մի բան էլ տեղի չի ունեցել, ես խաղաղ, հանգիստ ապրում եմ»,- ասաց Տեր Օշինը:
Էքսկլյուզիվ
«Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային
Ամենաընթերցված
«Հրապարակ». Սարսափազդու հաղորդագրություններ Քննչակ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանի նախընտրական հանդիպումների հետքերով քրեական վար...
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
«Հրապարակ»․ Սյունյաց «ռեմբոներից» բան չմնաց
Սյունյաց երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետերից միայն Գեւորգ Փարսյանը չդավաճանեց իր սկզբունքներին,...
«Հրապարակ»․ Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու
Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ՔՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բ...
×
❮
❯