Հասարակություն

Անշարժ ինչ գույք են ուզում օտարել Կապանում

Անշարժ ինչ գույք են ուզում օտարել Կապանում

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 4-ի նիստում ընդունեց որոշում Կապան քաղաքի Լեն հանքեր թաղամաս 70 հասցեում գտնվող պետական գույքը օտարելու մասին։ Օտարման առարկան ընդգրկում է 1626,83 քմ մակերեսով շենք-շինություններ և դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված 0,7855 հա հողամաս։

Շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 41,786,464 ՀՀ դրամ, իսկ 2025 թվականի հուլիսի 8-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը հասնում է 53,7 մլն դրամի։

Գույքը կհանձնվի դասական աճուրդի միջոցով, որտեղ մեկնարկային գինը սահմանվել է գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 53,7 մլն դրամ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image