Քաղաքականություն

Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ դատարանները վճռական պահերին ցուցաբերել են համարձակություն

Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ դատարանները վճռական պահերին ցուցաբերել են համարձակություն

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը, խոսելով ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու պահանջով Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի մասին, նշել է, որ իրենք ՍԴ են դիմել այն ակնկալիքով, որ այնտեղ չի կրկնվի այն իրավական խառնաշփոթը, որը, ըստ նրա, նկատվել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

Դրմեյանի խոսքով՝ եթե Սահմանադրական դատարանը պահպանի իր բարձր հեղինակությունն ու դիրքը, ապա հնարավոր է ստացվի օրենքին համապատասխան և արդարացի որոշում։

Նա նաև ընդգծել է, որ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ դատարանները վճռական պահերին ցուցաբերել են համարձակություն և կայացրել են իրավունքի ու օրենքի բովանդակությունից բխող որոշումներ։

Լրագրողի հարցին՝ արդյոք այս իրավիճակը կարելի է դասել այդ դեպքերի շարքին, նա պատասխանել է, որ նման հույս ունի։


Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image