Խորհրդարանում այսօր մեկնարկել են 2024 թվականի բյուջեի քննարկումները, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։ Այս փաստով պայմանավորված՝ խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին թույլ չեն տալիս մտնել այն սենյակ, որտեղ տեղի է ունենում քննարկումը, միայն օպերատորների մուտքն են թույլատրել։
Հիշեցենք, որ անցյալ տարի լրագրողներին թույլ տվեցին մտնել քննարկման դահլիճ՝ միայն պայուսակները զննելուց հետո, մինչդեռ նախկին բոլոր կառավարությունների ներկայացրած բյուջեի քննարկումների ժամանակ լրագրողներն ազատ մուտք են ունեցել եւ մասնակցել են քննարկմանը։