Այլ

Ուրֆայի հայկական Ս․ Աստվածածին եկեղեցու գմբեթը փլվել է 

Ուրֆայի հայկական Ս․ Աստվածածին եկեղեցու գմբեթը փլվել է 

Փլվել է Թուրքիայի  տարածքում գտնվող պատմական հայկական Ուրֆայի Գերմուշ գյուղի հայկական Ս․ Աստվածածին եկեղեցու գմբեթը։ Այս մասին տեղեկանում ենք արեւմտահայ կյանքը լուսաբանող լրատվամիջոցներից։ Եկեղեցին անցյալ տարիներին մեծապես վնասվել է գանձախույզների` գանձ որոնողների կողմից, ինչն էլ հանգեցրել է գմբեթի փլուզմանը։

Առհասարակ գանձախույզների խնդիրը ժամանակակից Թուրքիայում՝ նախկին Արեւմտյան Հայաստանի պատմական շրջաններում լուրջ խնդիր է եւ չափազանց մեծ վնաս է հասցնում հայկական մշակութային հուշարձանների մնացորդներին։ 2017 թվականից սկսած խնդիրը բարձրացվել է, սակայն վերականգնման ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվել։

Ավելին, հին գերեզմանատները քանդվում են, որոնց տեղում նորակառույց շենքեր են կառուցվում։ Սա էլ ապացուցում է, որ հայկական եկեղեցին միտումնավոր կերպով ոչնչացվում է։ Գերմուշը Ուրվայի պատմական հայկական շրջանի ամենամեծ հայկական գյուղն է եղել նախքան Հայոց Ցեղասպանությունը։

Հայտնի է, որ Ս․ Աստվածածին եկեղեցին վերականգնվել է 1881 թվականին Հակոբ Արդվիսյանի կողմից։ Որպես աղոթատուն գործել է մինչեւ 1915 թվականը, որից հետո տրվել է Համիդիեական գնդի հրամանատար Շումեր փաշային։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image