Ադրբեջանով Հայաստան կուղարկվեն հացահատիկի և պարարտանյութի նոր խմբաքանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Ադրբեջանի տարածքով տրանզիտով այսօր Հայաստան է ուղարկվելու հացահատիկ և պարարտանյութ»,- նշում են լրատվամիջոցները։
Ապրիլի 24-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հայաստան կգա 5 վագոն բեռ` ընդհանուր 350 տ քաշով։ Հացահատիկն ու պարարտանյութն ուղարկվում են Ռուսաստանից։
Նշենք, որ Հայաստանը հինգ ամսում Ադրբեջանի և Վրաստանի տարածքով 23,5 հազար տոննա հացահատիկ է ներկրել երկաթուղով։