ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններում կիրառում է «ճիպոտի եւ կարկանդակի» մեթոդը։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ «Իրանցիները վերջին երկու շաբաթներին նավերի վրա չեն գրոհել։ Նաթվը առանց խոչընդոտի անցնում է Հորմուզի նեղուցով։ Դա մասամբ նաեւ այն պատճառով է, որ նախագահ Թրամփը հստակ հասկացրել է, որ եթե նրանք հարվածեն՝ մենք կպատասխանենք։ Երբեմն նման հարցերում ստիպված ենք լինում դիմել «ճիպոտի եւ կարկանդակի» մեթոդին»,- ասել է փոխնախագահ Վենսը։ Նա նշել է, որ Իրանի հետ բանակցություններում ԱՄՆ-ն արձանագրում է թե դրական եւ թե բացասական ազդակներ Իրանից։ Այնուհանդերձ, նա հույս է հայտնել, որ դիվանագիտական ջանքերը կպասկվեն արդյունքով։ «Նախագահը մեզ ասել է, որ աշխատենք, տեսնենք թե ուր կտանեն բանակցությունները։ Եթե դիվանագիտությունը հակամարտության արդյունավետ ու բարեհաջող կարգավորում չապահովեց, ապա, ըստ նախագահ Թրամփի, միշտ էլ շատ տարբերակներ կան ԱՄՆ ձեռքի տակ։ Մենք արդեն շատ բանի ենք հասել ամերիկացիների համար»,- ասել է փոխնախագահ Վենսը։
Միջազգային
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Ռուսաստանից սկսել են վախենալ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը երեկ մատնել է իշխանության՝ Ռուսաստանից ունեցա...
ՍԴ է գալիս «մոդա» ցուցադրելու
Սահմանադրական դատարանում արդեն 6-րդ օրն է շարունակվում է 7 ընդդիմադիր ուժերի ներկայացրած բողոքների ք...
«Հրապարակ»․ Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձ...
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Արարատի մարզի Արալեզ գյուղում այրվել է Արարատի նախկին մար...
Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատի...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից, հայտարարեց նա ճեպազրույցի ժամանակ։ «...
×
❮
❯