Այլ

Ինչու է Բայդենը ճանաչել Հայոց Ցեղասպանությունը. Պետդումայի պատգամավորը մտահոգ է Թուրքիայի համար

Ինչու է Բայդենը ճանաչել Հայոց Ցեղասպանությունը. Պետդումայի պատգամավորը մտահոգ է Թուրքիայի համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը կարող է բերել նրան, որ ամերիկյան դատարաններում բազմաթիվ հայցեր ներկայացվեն ընդդեմ Թուրքիայի: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի Միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին, մտահոգություն հայտնելով, որ այդ իրավիճակը վտանգավոր կարող է լինել Թուրքիայի համար:

«Հայոց Ցեղասպանության ճանաչումը կարող է բերել բազմաթիվ դատական հայցերի ընդդեմ Թուրքիայի, ինչը Անկարայի համար չի կարող լինել անվտանգ»,- ասել է Սլուցկին: Նա նշել է, որ Անկարայի անհնազանդ կեցվածքն ԱՄՆ հանդեպ զայրացնում է ամերիկյան ղեկավարությանը: Հատկապես, ըստ Անկարայի համար խիստ մտահոգված Սլուցկու համար, կարող է ամերիկյան վարչակազմին զայրացնել Անկարայի համագործակցությունը Մոսկվայի հետ, ինչպես նաեւ ռուսական С-400 համակարգերի ձեռքբերումը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image