Սպորտ

Մխիթարյանը կոչով դիմել է հայերին

Մխիթարյանը կոչով դիմել է հայերին

Իտալական «Ինտերը» հերթական հրապարակմամբ անդրադարձել է իր հայ երկրպագուներին՝ ուշադրության կենտրոնում պահելով թիմի փորձառու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

Ակումբի պաշտոնական էջերում տարածվել է տեսանյութ, որտեղ Մխիթարյանը դիմում է երկրպագուներին։ Միլանյան ակումբի մամուլի ծառայությունը որոշել է այս կերպ ակտիվացնել հայ լսարանի մասնակցությունը և գրառումն ամբողջությամբ կատարել է հայերենով՝ հատուկ շեշտադրելով հայկական համայնքի կարևորությունը։

Հրապարակմանը կից արված գրառման մեջ «Ինտերը» կոչ է արել հետևել Մխիթարյանի ուղերձին և միանալ իրենց հարթակներին՝ Հայաստանի համար նախատեսված բացառիկ բովանդակությանը ծանոթանալու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image