Այլ

Լավրովը կարևոր նորություն է հայտնել

Լավրովը կարևոր նորություն է հայտնել

Առաջիկայում կհայտարարվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլի մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ մենք պնդել ենք, որ այդ բոլոր խտրական օրենքները չեղյալ հայտարարվեն, և կշարունակենք դա անել ուղիղ բանակցությունների հաջորդ փուլում, որի մասին մենք կհայտարարենք ամենամոտ ժամանակներս»,-ասել է նա անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչների 13-րդ հանդիպմանը:

Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը վաղուց պատրաստ էր Կիևի հետ բանակցություններին, սակայն Ուկրաինան հրաժարվում էր. Եվրոպայի տերերը նրան թույլ չէին տալիս այդ գործընթացին մասնակցել:

Հիշեցնենք` նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում Լավրովն ասել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլի անցկացման համար Մոսկվան կրկին կդիմի Անկարային: Իր հերթին Թուրքիայի արտգործնախարարը վստահեցրել է, որ հանրապետությունը պատրաստ է ցանկացած պահի ընդունել պատվիրակություններ Մոսկվայից և Կիևից և դրանում տեսնում է իր ուրույն առաքելությունը:

Լրահոս

Ամենաընթերցված

Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...

×
Gallery Image