Թերեզա Մխիթարյանը գրում է.
#ԻնչիցԷԿախվածԵրջանկությունը
Եթե երջանկությունը կախված լիներ փողից, վեշերից, սիրուն մեքենաներից, հարմարավետ կյանքից, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ապրող մարդիկ աշխարհի ամենաերջանիկ մարդիկ կլինեին: Ցյուրիխը մի քանի անգամ ճանաչվել է որպես աշխարհի ամենահարմարավետ պայմաններ ունեցող քաղաք , ամեն ինչում ամենաբարձր ստանդարտներ ունեցող, և Ցյուրիխում ապրող մարդիկ ամենահարուստ մարդկանցից են աշխարհում:
Բայց էսքան փողը, հարմարավետությունը և լիքը նյութական բարիքները չեն օգնում մարդկանց երջանիկ լինել. շատերը, սկսած երեխաներից վերջացրած ծերերի, հոգեբանների ու հոգեբույժների մոտ են գնում. երջանկություն են փնտրում:
Մի տարվա ընթացքում դեպրեսիայով տառապող երեխաների թիվը 26%-ով ավելացել է:
Դա փաստ է՝ երջանկությունը փողի ու վեշի մեջ չէ, ու Ցյուրիխը շատ լավ ապացույց է դրան:
Մարդու երջանկությունը կախված է միայն նրա հարաբերությունից Աստծո հետ. ինչքան շատ է մոտենում մարդ Աստծուն, այդքան երջանիկ է լինում :
Մարդը ինքը չի ստեղծում Լույս, Սեր, Ջերմություն, Երջանկություն . այդ ամենը ստանում է Աստծուց, եթե ճիշտ հարաբերություն է ունենում Նրա հետ:
Ինչքան շատ ես մոտենում Աստծուն, այդքան երջանիկ ես լինում. ճիշտ արևածաղկի պես, որը ինչքան շատ է ձգվում ու պտտվում դեպի արևը , այդքան շատ ջերմություն է ստանում:
Ու սա հաստատ եմ ասում. աշխարհում էդպիսի փող ՉԿԱ , որով կարող ես գնել Սեր, Ջերմություն , Հավատարմություն, Երջանկություն, չկա էդպիսի փող , չես կարող գնել, այդ ամենը ԱՆՎՃԱՐ են տրվում մարդուն , եթե մարդը ինքը ցանկանում է դա, ու եթե մարդը ճիշտ ընտրություն է կատարում կյանքում:
Զարմանալի է , բայց էդպես է. աշխարհի ամենաթանկ բաները անվճար են տրվում. Աստծո սերը անշահախնդիր է, մենք միայն այդքան խելք պետք է ունենանք , որ դա գտնենք:
Երբ որ Աստծու հետ հարաբերությունները առաջին տեղում են լինում, մնացած ամեն ինչը իր տեղում է լինում՝ ամեն ինչը…..
Աստված մեզ էնքան խելք տա , որ երջանկությունը «վեշերի», նյութի մեջ չփնտրենք , այլ՝ Աստծո Սիրո մեջ:
Երջանկություն բոլորին:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ