Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին,Ազատության հրապարակում նախատեսված է «Մեր ձևով» ժողովրդական շարժման կողմից կազմակերպվող արդարադատության պահանջով հանրահավաքը։ Սակայն հանրահավաքից ժամեր առաջ ակնհայտ է դառնում, որ իշխանական շրջանակները փորձում են տարբեր եղանակներով խոչընդոտել հավաքի անցկացումը։
Հարյուրավոր քաղաքացիներ են ահազանգում, որ չեն կարողանում հասնել Ազատության հրապարակ,տպավորություն ունեն, որ միտումնավոր արհեստական խցանումներ են առաջացրել մայրաքաղաքի՝ Ազատության հրապարակ բերող փողոցներում:
Բացի երթևեկության խոչընդոտներից, իշխանությունները, ըստ տարբեր աղբյուրների, ներքին հրահանգներ են տվել պետական կառույցների, բանկերի, ՀԷՑ֊ի և այլ կառույցների աշխատակիցներին՝ չմասնակցել հավաքին,հակառակ դեպքում կզրկվեն աշխատանքից:
Չնայած իշխանական փորձերին՝ բազում հանրային ու քաղաքական գործիչներ սոցցանցերում կոչ են անում մասնակցել հավաքին։ Ըստ փորձագետների՝ եթե խոչընդոտները վերացվեն, հանրահավաքին կմասնակցի 30․000 մարդ։