Ժամանց

Սկանդալային ակնարկ համերգի ընթացքում. Ջենիֆեր Լոպեսը հեգնել է նախկին ամուսնուն

Սկանդալային ակնարկ համերգի ընթացքում. Ջենիֆեր Լոպեսը հեգնել է նախկին ամուսնուն

56-ամյա Ջենիֆեր Լոպեսը Լաս Վեգասում կայացած համերգի ժամանակ հումորային, բայց միևնույն ժամանակ հեգնական ակնարկ է արել իր նախկին ամուսնու՝ Բեն Աֆլեքի հասցեին։

Ելույթի ընթացքում նա նկատել է դահլիճում ոգևորված երկրպագուի և հրավիրել է նրան բեմ՝ կատակելով․ «Օ՜, այո, նայեք այս տղային, մենք նրանից կվերցնենք այն ամենը, ինչ նա ունի»։ Ավելի ուշ պարզվել է, որ երիտասարդի անունը համընկնում է Բեն Աֆլեքի անվան հետ, ինչն էլ առաջացրել է Լոպեսի հեգնական արձագանքը․ նա ծամածռել է դեմքը և ծիծաղով արձագանքել՝ ստեղծված իրավիճակը վերածելով կատակային դրվագի։ Տեսարանը ֆիքսել են դահլիճում գտնվող հանդիսատեսները։

Լոպեսի և Աֆլեքի հարաբերությունները տարիների ընթացքում ունեցել են բարդ ու փոփոխական ընթացք․ նրանք սկզբում նշանադրվել էին 2000-ականների սկզբին, սակայն բաժանվել էին, իսկ տարիներ անց կրկին վերամիավորվեցին ու ամուսնացան։ Թեև սկզբում նրանց հարաբերությունները կայուն և երջանիկ էին թվում, հետագայում սկսեցին ի հայտ գալ տարաձայնություններ, որոնք էլ ի վերջո հանգեցրին ամուսնալուծության։

Տեսանյութը՝ այստեղ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image