Հասարակություն

Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետին մեղադրում է 5 հազար դոլար «քցելու» մեջ (տեսանյութ)

Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետին մեղադրում է 5 հազար դոլար «քցելու» մեջ (տեսանյութ)

Դիլիջանի բնակչուհի Նանա Հակոբյանը ՏիկՏոկում որպես «Նանո 7176» օգտատեր 2 տեսանյութ է հրապարակել, մեկում ինքը չի երևում, արդուկ է անում ու խոսում, մյուսում ընկույզի պատկերի ներքո հնչում է նրա խոսքը: Նանա Հակոբյանը տեսանյութերում պատմել է իրենից 5 հազար դոլար «քցելու» մեջ։ Նա պահանջում է վերադարձնել իր 5 հազար դոլարը, ասելով, որ այդ գումարը վերադարձնելու համար ինքը դիմելու է իրավապահներին, նաև՝ գողականների օգնությանը։ Նա ոմն «Դավոյի» մեղադրում է իր տված 5 հազար դոլարով քիթը վիրահատելու մեջ, նաև մեղադրանք է ներկայացնում` փայտ ծախելով  հարստանալու, անտառները հրդեհելու մեջ։

Տեսանյութերից պարզ է, որ խոսքը վերաբերում է պաշտոնյայի, ով Նանա Հակոբյանի խոսքերով՝ իր գալուց հետո քաղաքացիների առաջ իր պայմաններն է դրել: Նանա Հակոբյանի խոսքից կարելի է ենթադրել, որ խոսքը Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանի մասին է, ով համայնքի ղեկավար ընտվելուց հետո քիթը պլաստիկ վիրահատության է ենթարկել։ Նա պատմում է, որ ինքը Դավոյին 5 հազար դոլարը տվել է այլ անձի ներկայությամբ, բայց Դավոյին ավելի շատ փող են տվել արտերկրում բնակվող իր հարուստ բարեկամները, որոնք չեն բողոքում։

Իրավապահները պետք է կաշառքի մասին համացանցում արված այս հայտարարությանը ընթացք տան, այդ առթիվ օբյեկտիվ քննություն կատարեն, սակայն դա հազիվ թե տեղի ունենա, որովհետև Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը ՔՊ-ական է, մասնակցում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կեղծ, զեղչված պատարաներին։ Դիլիջան քաղաքից հայտնեցին, որ Նանա Հակոբյանը Դիլիջանում հայտնի Ալադի աղջիկն է, Ալադը խորհրդային տարիներին  Ռուսաստանից մեծ քանակությամբ տախտակ է ներկրել Հայաստան, եղել է մեծահարուստ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image