Քաղաքականություն

Նաիրի Հոխիկյանի եղբորը ծեծի ենթարկողները Գնել Սանոսյանի հովանավորյալներն են

Նաիրի Հոխիկյանի եղբորը ծեծի ենթարկողները Գնել Սանոսյանի հովանավորյալներն են

Լրագրող Սյուզի Բադոյանն ահազանգել էր, որ Մարտունու շրջանի Լիճք գյուղում ծեծի են ենթարկել հասարական գործիչ Նաիրի Հոխիկյանի եղբորը՝ Լևոն Հոխիկյանին:

«Հրապարակի» հետ զրույցում Նաիրի Հոխիկյանը նշեց, որ ինքը Երևանում է գտնվում, և քիչ առաջ է զանգ ստացել Մարտունուց․ զանգել ու ասել են՝ հասիր, եղբորդ վրա հարձակվել են, ծեծում են:

«Այս պահին հիվանդանոցում է, չգիտեմ, ավարտել են բուժօգնությունը, թե ոչ, բայց տասը րոպե առաջվա դրությամբ հանցագործներին բերման չէին ենթարկել: Հանցագործները ՔՊ-ի վստահված անձինք են՝ մեկը Լիճքի վարչական շրջանի ղեկավար Սիրական Սիրականյանն է, մյուսը` Մարտունու բժշկական կենտրոնի վիրաբույժը, նորից` Սիրական Սիրականյան, այս երկուսն են եղբորս վրա հարձակման կազմակերպիչներն ու նաև ակտիվ ՔՊ-ականներ են։ Մի քանի հոգով հարձակվել ու ծեծի են ենթարկել եղբորս»,-ասաց Հոխիկյանը:

Նա նշեց, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն, եղբոր վնասվածքները հիմնականում դեմքի շրջանում են, ինքն է դիմել ոստիկանություն, երբ Մարտունուց ստացել է զանգը, իսկ եղբայրը՝ Լևոն Հոխիկյանը «Ուժեղ Հայաստանի» վստահված անձն է:

«Նկատողություն է արել, անօրինություն են արել՝ մի քանի հոգով վստահված անձինք մտել են տեղամաս, խախտում են արել, եղբայրս ասել է՝ չի կարելի: Իրենք հայհոյելով դուրս են եկել, այդ պահին ոչինչ չեն արել: Հետո եղբայրս դուրս է եկել որոշ ժամանակից, խանութ է մտել, ոնց որ դարանակալած են եղել: Եղբայրս խանութից դուրս է եկել ու հարձակվել են եղբորս վրա»:

Մեր հարցին, իսկ ընտրատեղամասում գտնվող ոստիկանը չի՞ արձագանքել տեղի ունեցողին, Հոխիկյանն ասաց, որ ոչ, որևէ արձագանք գործողություն չի եղել:

Ի դեպ, «Հրապարակին» հասած տեղեկությունների համաձայն՝ Լիճքի վարչական շրջանի ղեկավար և Մարտունու ԲԿ -ի վիրաբույժ երկու Սիրական Սիրականյանների հովանավորն էլ Գնել Սանոսյանն է, ով հետաքրքիր զուգադիպությամբ ընդդիմադիր ուժի վստահված անձին ծեծի ենթարկելու ժամանակ հարևան գյուղում ընտրողներին է ուղղորդելիս եղել, ինչպես նշում են ականատեսներն ու հրապարակված տեսանյութերը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image