Իրավունք

ԲԴԽ-ի կողմից արդեն երրորդ անգամ դադարեցվել են Դավիթ Հարությունյանի լիազորությունները

ԲԴԽ-ի կողմից արդեն երրորդ անգամ դադարեցվել են Դավիթ Հարությունյանի լիազորությունները

Նկատի ունենալով Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի նկատմամբ հանրային հետաքրքրության բարձր աստիճանը՝ տեղեկացնում եմ, որ այսօր հրապարակված որոշմամբ ՀՀ ԲԴԽ-ի կողմից արդեն երրորդ անգամ դադարեցվել են նրա լիազորությունները։

Տեղեկացնում եմ նաև, որ նույն վարույթի շրջանակներում նախկինում թույլ տրված դատավարական և նյութական իրավունքի խախտումների վերաբերյալ ներկայացված անհատական դիմումները դեռևս գտնվում են ՄԻԵԴ քննության փուլում։

Հայտնում եմ նաև, որ այսօրվա կայացված որոշման կապակցությամբ ևս ՄԻԵԴ է ներկայացվելու անհատական դիմում՝ արդեն երրորդ «նոր քննության» ընթացքում և դրա արդյունքում թույլ տրված ՄԻԵԿ խախտումների առնչությամբ։

Կայացված որոշումը խիստ կանխատեսելի էր․ ի սկզբանե ակնհայտ էր, որ ԲԴԽ-ի կողմից իր իսկ սխալների ընդունումն ու իրավունքների խախտումների վերացումը երբեք չեն եղել այդ մարմնի նպատակների շարքում։ Ներկայացված վերանայման դիմումը, սակայն, նպատակ ուներ ԲԴԽ-ին տրամադրել նման հնարավորություն։

Ինչպես հայտարարել էինք քննության ընթացքում, նույն կարգապահական վարույթի շրջանակներում կրկին հանդիպելու ենք ԲԴԽ դատական նիստերի դահլիճում, այնպես որ՝ մինչ հանդիպում։

Զորայր Հարությունյանի էջից

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image