Նիկոլ Փաշինյանից, նրա կնոջից, ընտանիքից, թիմից ու հացկատակներից ամեն անհնարին բան կարելի սպասել: Մի ղեկավար, որ կարող է լուր աշխարհի՝ հրապարակավ հայհոյանք գրել իր ֆեյսբուքյան էջում, մի ղեկավար, որ կարող է բացահայտ սպառնալ եկեղեցուն աջակցող անձին և կալանավորելու հրաման տալ, այդ ղեկավարից ու նրա շուրջը հավաքված ոհմակից կարելի է ամեն բան սպասել:
Ի ուրախություն մեզ, Նիկոլ Փաշինյանի շուրջ հավաքված է փոքրամասնությունը: Նույնիսկ Սերժ Սարգսյանը, որը թվում է, թե առավել չսիրված ղեկավար էր, իր իշխանավարման վերջին 1-2 տարիներին ավելի շատ աջակիցներ ուներ, քան այսօր Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի ամեն մի գրառումը, ամեն մի կատարած այցը Թուրքիա, ամեն մի սուրճ խմելը Իլհամ Ալիևի հետ, մի քանի տոկոսով կրճատում է նրա առանց այդ էլ գահավիժող վարկանիշը: Փաշինյանի աջակցող երկու զանգված կա ՝ինտելեկտուալ առումով ցածր խավը, որն անգամ շատ հաճախ գրել-կարդալ չգիտի և նրանից շահ ակնկալող խավը, սրանց այն մարդիկ են, ովքեր սրտատրոփ սպասում են առաջիկա պառլամենտական ընտրություններին, հույս ունենալով, որ Նիկոլ Փաշինյանը մի կտոր լափ կշպրտի իրենց ուղղությամբ:
Այդպիսիններից մեկը իրեն քաղաքագետ հռչակած մի ոմն Հարություն Մկրտչյան է: Մի երկրում, որտեղ Նանե Իսրայելյանն ու Դավիթ Լևոնյանը կարող են լրագրող ներկայանալ, ապա, ինչու ոչ, Հարություն Մկրտչյանն էլ կարող է ներկայանալ որպես քաղաքագետ: Այս տխրահռչակ «քաղաքագետը» իր ելույթներում երբեք որևէ քաղաքական միտք չի հնչեցնում, փոխարենն օրինակ հիանալով Փաշինյանի հայհոյանքներով, հայտարարում է. «Պարոն Փաշինյան, ոտքդ գազից չհանես»: Օրեր առաջ էլ նույն տխրահռչակը անդրադառնալով հոգևորականների կուսակրոնության կեղծ օրակարգին, նշել է.
«Հոգևորականների էդ սիրուհիները՝ ամեն օր առավոտից երեկո մեզ հետ կապ են հաստատում, մեզ փաստական տվյալ են տալիս, հոգևորականի կյանքից դրվագ են պատմում»: Լսելով այս խոսքերը, կարելի է կարծել, թե այս երիտասարդ պարոնը ոչ թե քաղաքագետ է, այլ՝ մամա ռոզա է: Իսկ հոգևորականների հետ սեռական հարաբերություններ ունեցող կանայք սեռական ակտից հետո իրեն հաշվետվություն են ներկայացնում….
Ո՞ւր ենք հասել, որ այս աստիճան ցածրակարգ մարդիկ քաղաքագետ են ներկայանում: