Միջազգային

Տան 3 բնակիչների դիակները հայտնաբերվել են բակում

Տան 3 բնակիչների դիակները հայտնաբերվել են բակում

Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի բակում հայտնաբերվել է նույն շենքի բնակարաններից մեկի երեք բնակիչների դիակները՝ 70-ամյա կնոջ, 41-ամյա կնոջ եւ երեքամյա դստեր։ Հայտնաբերվել է նաեւ մահվանից առաջ թողած գրություն։ Տարեց կինը տառապել է մենթալ հիվանդությամբ եւ հենց նա է թողել մահվանից առաջ՝ գրությունը։

Ընտանիքը բնակվել է վարձակալած բնակարանում։ Վարկածներից մեկի համաձայն, երեխան ընկել է պատուհանից, իսկ հետո արդեն երկու կանայք ինքնասպան են եղել։ Մահվանից առաջ թողած գրության մեջ 70-ամյա կինը գանգատվել է ոչ բերեկեցիկ կյանքից ու դժվարություններից։ Մարզային Քննչական վարչությունում դեպքի առնչությամբ հարուցվել է վարույթ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image