Հասարակություն

Ովքեր են Տնտեսագիտականի ռեկտորի թեկնածուները

Ովքեր են Տնտեսագիտականի ռեկտորի թեկնածուները

Ավելի վաղ մենք գրել էինք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ռեկտորի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարել, որն ավարտվել է ժամեր առաջ: Նախկին դեսպան Էդգար Ղազարյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ թեկնածուներից մեկն ինքն է: Մեր տեղեկություններով կա այլ երեք թեկնածու ևս: Մյուս թեկնածուն ռեկտորի ԺՊ Արմեն Գրիգորյանն է: Մեզ ասացին, որ իշխանության ցանկալի թեկնածուն հենց նա է: Թեկնածուներից մեկն էլ ՀՊՏՀ ուսումնական բաժնի պետ, 2013-2023թթ՝ Տնտեսության կարգավորման եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, համատեղությամբ՝ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Արսեն Պետրոսյանն է:Բուհում որոշ խոսակցություններ կան, որ թեկնածուներից մեկն էլ տնտեսագետ Ատոմ Մարգարյանն է:

Ի դեպ, մեզ նաև պատմեցին, որ Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, իջևանցի Հայկ Քամալյանին իշխանությունները առաջարկել են առաջադրել իր թեկնածությունը, սակայն Քամալյանը մերժել է առաջարկը, պնդելով, որ ռեկտորի աշխատանքն իր ուժերից վեր է:

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image