Հայտնի են Բաքվից Երևան տեղափոխվող 5 գերիների անունները։
Նրանք են.
1. Ամբարդանյան Մելս Կարապետի
2. Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի
3. Մանուկյան Ժորա Վանոյի
4. Սողոմոնյան Սեդրակ Սամվելի
5. Մանուկյան Հովսեփ Ռոբերտի
Sputnik Արմենիայի տվյալներով` հայ ռազմագերիներին բերող ինքնաթիռը րոպեներ առաջ է դուրս եկել ադրբեջանական օդանավակայանից և մոտ մեկ ժամ հետո կլինի Երևանում։
Հիշեցնենք, որ Բաքվից Երևան է տեղափոխվում 5 նոր ռազմագերի։ Գերիների վերադարձը հերթական անգամ կազմակերպում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորքերի արդեն նախկին հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։