«Կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կմասնակցեմ սուրբ և անմահ պատարագի»,- ֆեյսբուքյան էջում կարճ տեսանյութով այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Հրապարակի» տեղեկություններով՝ պատարագը մատուցելու է կաթողիկոսին դավաճանած սրբազաններից մեկը։ «Հրապարակի» հետ զրույցում նորաօծ Տեր Գառնիկն ասաց, որ իրեն հրահանգված է այդ օրը պատարագ մատուցել Ամենափրկիչ եկեղեցում, մինչդեռ ի սկբազնե նա պետք է պատարագ մատուցեր Յոթ Վերք եկեղեցում։
Հարցին, թե ով է հրահանգել, ասաց, որ վերևից այդպիսի հրահանգ է իջեցվել, ողջ Շիրակի թեմը այդ օրը լինելու է Ամենափրկիչ եկեղեցում։ Մեր տեղեկություններով, Յոթ վերք եկեղեցի ողջ քահանայական կազմը բերվելու է Փաշինյանի հետ։ Տեր Գառնիկն ասաց, որ եթե իրեն հնարավորություն տրվեր, ինքը հնչեցնելու էր Կաթողիկոսի անունը։
Մեր տեղեկություններով՝ ուժայիններին հրահանգվել է այդ օրը նաև արգելել ողջ Շիրակի թեմի հոգևոր դասի մուտքը Յոթ վերք։
Արձանագրենք, որ արդեն Հայ առաքելական եկեղեցու ներսում կարգադրություններ է իջեցնում Նիկոլ Փաշինյանը՝ որոշելով, թե որ եկեղեցում որ հոգեւորականը ծես անի, իսկ բուն եկեղեցում ծառայող հոգեւորականներին ուղղակի վտարում է իրենց ծառայության վայրից։