Այլ

Հայտնի կողմին իրազեկում է՝ սա Վենսի անձնական քայլն է, ես չկամ…

Հայտնի կողմին իրազեկում է՝ սա Վենսի անձնական քայլն է, ես չկամ…

Վենսի այցը Ծիծեռնակաբերդ ինքնին կարևոր ժեստ է։ Դա պարզապես արարողակարգային քայլ չէ․ այն համապատասխանում է իրենց տարիներ առաջ հնչեցրած խոսքին։ Նրանք ճանաչել են ցեղասպանությունը և, գոնե այս դեպքում, կանգնում են իրենց ասածի կողքին։ Վենսի ներկայությունն այստեղ այդ շարունակականության դրսևորումն է։ Բայց ոչ պակաս կարևոր է այն, ինչ չեղավ․ նրան չուղեկցեց որևէ հայ պաշտոնյա։

Սովորաբար նման այցերը կատարվում են պետական ներկայությամբ․ դա ոչ միայն արարողակարգ է, այլ նաև ուղերձ՝ հիշողությունը պետական արժեք է։ Այս դեպքում այդ ուղերձը բացակայում էր։
Երբ օտար գործիչը գնում է Ծիծեռնակաբերդ մենակ՝ առանց պետության ներկայացուցչի, դա արդեն պետության դիրքորոշում է․

«Սա նրա անձնական քայլն է, ոչ մեր քաղաքական դիրքորոշումը»։ Հայտնի կողմին իրազեկում է՝  սա Վենսի  անձնական քայլն է, ես չկամ․․․ Ակնհայտ հեգեմոնիկ տոն․ պետությունը մի կողմ է քաշվել, Վենսը՝ գործում է։

Իշխանությունը փորձում է չկապվել այդ ժեստի հետ և պատասխանատվություն չստանձնել դրա քաղաքական հետևանքների համար։ Իսկ որ քաղաքական հետևանքներից նա սարսափում է, ակնհայտ է։ Առաջին անգամ չէ, որ այս իշխանությունը խուսափում է «զայրացնելուց» հայտնի կողմերին և իր պետության  նվաստացման հաշվին դիվանագիտություն է կառուցում։
Բայց այստեղ ավելի կարևոր բան կա։

Հասարակությունն ապրում է նվաստացման զգացում․

«Մեր ցավն անգամ չենք կարող արտահայտել»։
Եվ հենց այդ նվաստացման զգացումը թեման քաղաքական դաշտից արագ տեղափոխում է արժանապատվության դաշտ։ Պաշտոնյայի բացակայությունը դառնում է ուղերձ՝ ոչ պակաս հստակ, քան պաշտոնական հայտարարությունը․ սառը և ցավոտ․
«Դուք պարտավոր եք լռել, որովհետև այդպես է ուզում ցեղասպանություն գործողը»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image