Այսօր վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում Գագիկ Ծառուկյանը տանը և նրան պատկանող ընկերություններում։ Երևանի «Արարատ» կոնյակի կոմբինատում խուզարկությունը սկսել են ժամը 8։00-ին և մինչ այս պահը իրավապահները գործողություններ են իրականացնում։ Աշխատակիցները հնարավորություն չեն ունեցել շենք մուտք գործելու, իսկ քիչ առաջ անվտանգության աշխատակիցը սպասող աշխատակիցներին տեղեկացրեց, որ կարող են տուն գնալ` այսօր գործարանը չի աշխատելու։
Հարցին` վաղը ներկայանա՞ն աշխատանքի` վերջինս հայտնեց, որ գնան տուն սպասեն, լրացուցիչ կտեղեկացնեն, այս պահին ոչինչ ասել չի կարող։ Մ
եզ հետ զրույցում աշխատակիցներից մեկը նշեց, որ նման դեպք առաջին անգամ է տեսնում. «Քսան տարի է այստեղ եմ աշխատում, երբևէ չի եղել դեպք, որ իրավապահները գան, դռները փակեն ու չթողնեն ներս մտնենք աշխատենք։ Մոտ 360 մարդ է աշխատում այստեղ, եթե ընկերության հետ խնդիր կա, թող լուծեն խնդիրը, էս շոուի ու շարքային աշխատակիցներին ներս չթողնելն ի՞նչ իմաստ ունի»։