Քաղաքականություն

Որոնք են Երեւանի ընտրություններում անցողիկ ուժերը

Որոնք են Երեւանի ընտրություններում անցողիկ ուժերը

Իշխանական Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարբերաբար ներքին հարցումներ է անցկացնում, նաեւ` ուժայինների միջոցով: Նման հարցումներ միշտ են անցկացվում` ԱԱԾ-ն հատուկ մեթոդոլոգիա ունի տարբեր թեմաներով հարցումներ անելու, որոնց մասին անգամ հարցվողները չեն իմանում: Ավելի հաճախ դրանք ռեյտինգներ չափելու համար են արվում եւ դրանով իշխանությունը փորձում է հասկանալ, թե հասարակության որ մասի վստահությունն է վայելում: Ընտրությունների նախօրեին, բնականաբար, հարցումներն արվում են ընտրությունների հավանական արդյունքները գնահատելու նպատակով:

Վերջին հարցումներն ուղղված են Երեւանի ավագանու ընտրությունների հավանական արդյունքներին: Ըստ այդմ, այս անգամվա հարցումների արդյունքներով չնայած առաջատարը ՔՊ-ն է, սակայն ուժային կառույցներն ահազանգել են, որ իշխող կուսակցության գործերն այնքան էլ լավ չեն եւ աշխատելու դեռ շատ տեղ կա` պետք է վերջին օրերին քրտնաջան աշխատել, որ ցանկալի արդյունքին մոտենալու հույս ունենան: Ըստ այդ հարցումների, որեւէ ուժ չի կարողանալու հավաքել 50+ ձայն, որպեսզի քաղաքապետ ընտրի եւ Երեւանում իշխանություն ձեւավորի: 

Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա մոտավոր պատկերն, ըստ իշխանական հարցումների, այսպիսին է. Տիգրան Ավինյան, Հայկ Մարության, Մանե Թանդիլյան, 4-րդ տեղում քվեաթերթիկի 4-րդ համար Վիկտոր Մնացականյանն է՝ «Հաղթանակ» կուսակցությունով, կրնկակոխ իրար հետեւից մի քանի ուժ են գալիս` «Հանրային ձայնը» եւ Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստանը»: 

Այսինքն՝ իշխանությունն առանց կոալիցիա կազմելու չի կարող ձեւավորվել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ բոլոր անցողիկ ուժերը հայտարարել են, որ ոչ մի դեպքում ՔՊ-ի հետ կոալիցիա չեն կազմելու, ինչը նշանակում է, որ ավագանի անցած ուժերը կարող են միավորվել եւ ստանձնել Երեւանի կոլեկտիվ կառավարումը` ՔՊ-ի վերահսկողությունից հանելով մայրաքաղաքը:

Արեգ Մարգարյան
 

Լրահոս

Ամենաընթերցված

Ջուր չի լինի․ հասցեներ

Ջուր չի լինի․ հասցեներ

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հունիսի 14-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկ...

×
Gallery Image