Այլ

Ալիևի հայտարարությունները` ՀՀ տարածքային հավակնությունների մասին, խիստ մտահոգիչ են․ Բորել

Ալիևի հայտարարությունները` ՀՀ տարածքային հավակնությունների մասին, խիստ մտահոգիչ են․ Բորել

Ադրբեջանը պետք է վերադառնա հաստատուն խաղաղության և կարգավորման երկխոսության Հայաստանի հետ։ 

Այս մասին Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստի ավարտից հետո ասուլիսի ժամանակ ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները` տարածքային հավակնությունների մասին, խիստ մտահոգիչ են։ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կլինի անընդունելի և կունենա լրջագույն հետևանքներ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար»,– հայտարարել է Բորելը։

Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում փաստացի բաց տեքստով պահանջել էր Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք՝ ասելով, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան բեռներն ու մարդիկ պետք է անցնեն առանց որևէ ստուգման, հակառակ դեպքում Հայաստանի հետ սահմանը չի բացվի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն օրը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է և՛ երկաթուղային, և՛ ավտոճանապարհային տարբերակներով Նախիջանի հետ կապ տրամադրել Ադրբեջանին` ինչպես դա անում է Իրանը։ Վարչապետը նշել էր նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաները պետք է բացվեն միայն այն դեպքում, եթե դրանից հետո կասկածի տակ չդրվեն, երկրների սուվերենությունն ու ինքնիշխանւթյունը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image