Հասարակություն

ԱՄՆ դեսպանը հանգիստն անցկացնում է Սյունյաց լեռներում

ԱՄՆ դեսպանը հանգիստն անցկացնում է Սյունյաց լեռներում

«Հիասքանչ տեսարաններ, աստղազարդ գիշեր և հյուրընկալ մարդիկ. ահա թե ինչը գրավեց  դեսպան Թրեյսիին այս շաբաթ իր արձակուրդն անցկացնել Սյունիքի մարզում»,-այս մասին տեղեկացնում է USAID-ի ֆեյսբուքյան էջը։

Դեսպանը Սյունիքի լեռներում մասնակցել է քայլարշավի տեղացիների հետ, գիշերը խարույկի շուրջ խոսել Հայաստանի հարուստ պատմության և մշակույթի մասին:

«Սյունիքը հիանալի վայր է հուշեր հավաքելու և ընտանիքի ու ընկերների հետ արժեքավոր ժամանակ անցկացնելու համար։ Որքան շատ եք այցելում Սյունիք, այնքան ավելի շատ բան եք բացահայտում այս հրաշալի մարզի և տեղացիների մասին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Մի շարք օգտատերեր՝ ԱԺԲ առաջնորդներից Վարուժան Ավետիսյանը, Կարոն Եղնուկյանի որդին՝ Գոքոր Եղնուկյանը և այլք շնորհակալություն են հայտնել դեսպան Թրեյսիին։ «Շնորհակալություն ԱՄՆ եւ հարգելի տիկին դեսպան։

Ամեն ինչ հասկանալի է բոլորին, առաջին հերթին` մեր թշնամիներին։
Սյունիքը Հայաստանի ողնաշարն է եւ շուտով դառնալու է նաեւ հայ-ամերիկյան ռազմավարական դաշնակցության աշխարհաքաղաքական առանցքը»,-գրել է Վարուժան Ավետիսյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image