Քաղաքականություն

Միայն նողկանք

Միայն նողկանք

Ժանրի կանոններով այսօր պետք է գրեի խորհրդարանում տեղի ունեցած «կիլդիմի» մասին: Պետք է խարազանեի բոլոր չափերն անցած ՔՊ-ականներին, որոնք անբարոյականության, անամոթության, ամենաթողության մարմնացումն են դարձել եւ կորցրել իրականության զգացումը ու դա անում են իրենց առաջնորդի կողմից ներշնչված` հանդգնությամբ ու ցինիզմով: Բայց գրելն անգամ նողկանքի այնպիսի զգացում է առաջացնում, որ որոշեցի անդրադառնալ այս օրերին իմ ուշադրությունը գրաված մեկ այլ խնդրի: Այս աղետաբերների իշխանությունը, որի գոյատեւումը մազից կախված երերում է, եւ նրանց հիստերիան եւս դրա մասին է վկայում, որոշել են իրենց ունեցած հնարավորությունները մինչեւ վերջ օգտագործել եւ կադրային փոփոխություններ անել տարբեր օղակներում: Մի կողմից` չունեն գրագետ եւ որակյալ կադրեր, յուրաքանչյուր կադրային փոփոխություն հերթական ձախողմանն է հանգեցնում, մյուս կողմից` չեն վախենում տարբեր կոլեկտիվներ փոթորկելու հեռանկարից եւ համարձակ գնում են փոփոխությունների: Երեւի մի տեղ մարդ ունեն տեղավորելու, մյուս տեղում` գործող տնօրենն է անհնազանդություն դրսեւորել, երրորդում` ուզում են ավելի հավատարիմ մեկին դնել: Չէ՞ որ առջեւում ընտրություններ են:

Օրերս տեղեկացանք, որ Պուշկինի անվան դպրոցի երկարամյա տնօրենին բանավոր հարցազրույցի փուլում կտրել են եւ տնօրենի նոր ԺՊ նշանակել: Օրեր առաջ էլ Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պայմանագիրն են խզել: Երկու դեպքում էլ կոլեկտիվները դուրս են եկել պայքարի` գործադուլ, ասուլիս, բողոքի ակցիա: Պարզ է, որ ամբիոնից «քֆուր» տվող իշխանության ներկայացուցիչները թքած ունեն շարքային քաղաքացիների ցանկությունների եւ էմոցիաների վրա եւ իշխանություն տեսած գիշատիչների նման վայելում են իրենց ուժի դրսեւորման այս հետեւանքները:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image