Մշակույթ

Խորհրդային անիմացիոն ֆիլմարվեստի երախտավորը․ մաս 2

Խորհրդային անիմացիոն ֆիլմարվեստի երախտավորը․ մաս 2

Լեւ Ատամանովը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, հետո աշխատել է Հայաստանում եւ ստեղծել 40 րոպեանոց «Կախարդական գորգը» մուլտֆիլմը՝ ըստ արեւելյան համանուն հեքիաթի մոտիվների։ 1949-ին նա վերջապես տեղափոխվել է «Союзмультфильм»։ 1950-ականներին մեծ ճանաչում է ձեռք բերել «Ալվան ծաղիկը» (1952), «Ոսկե քարայծը» (1954), «Ձյունե թագուհին» (1957) մուլտֆիլմերով, որոնցում կիրառվում է «էկլեր» անվանումը ստացած մեթոդը, երբ նախ նկարահանում էին կենդանի դերասանին, հետո արդեն պատկերը տեղափոխում ցելուլոիդի վրա։ Լեւ Կոնստանտինովիչը հաճախ է դիմել «հայկական ռեսուրսներին, օրինակ՝ «Ոսկե քարայծը» մուլտֆիլմում ռաջայի կերպարը հնչունավորելու համար ռեժիսոր Ռուբեն Սիմոնովն է օգնել, եւ նրա շնորհիվ ռաջայի կերպարը ցայսօր համաշխարհային անիմացիոն արվեստի ամենակոլորիտային կերպարներից է։

«Ձյունե թագուհին» մուլտֆիլմի երաժշտությունը գրել է Արտեմի Այվազյանը, իսկ «Շունն ու կատուն» մուլտֆիլմի երաժշտությունը՝ Կարեն Խաչատուրյանը։ Ատամանովի մուլտերը շատ սահուն են եւ իրապաշտական, թեեւ իրական կյանքում մարդիկ այդքան արագ չեն կարողանում շարժվել։ Նույն շրջանում նա նաեւ մի քանի ավելի փոքրածավալ գործեր է ստեղծել, օրինակ՝ չինական ժողովրդական հին հեքիաթի հիման վրա «Դեղին արագիլը» (1950)։ 50-ականներին սկսվում է խորհրդային «հալոցքի» ժամանակաշրջանը, եւ ռեժիսորները սկսում են հեռանալ ավանդական ձեւերից։ «Հանկարծ բոլորն անզուսպ կերպով սկսում են փորձարարությամբ զբաղվել,- պատմում է Ատամանովն այդ ժամանակի մասին։- Ես էլ անմասն չմնացի այդ ամենից»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image