Այլ

Իրանն ասում է այն, ինչ մեր երկիրը պիտի ասեր՝ ՀՀ տարածքով միջանցք չի լինելու

Իրանն ասում է այն, ինչ մեր երկիրը պիտի ասեր՝ ՀՀ տարածքով միջանցք չի լինելու

Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է՝ Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չի լինելու․ «Ո՛չ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում, ո՛չ էլ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրում «միջանցքի» մասին չի խոսվում։ Չի ասվում նաև 99 տարվա վարձակալության մասին»։ Դեսպանը իրենով չի խոսում, այլ միշտ ներկայացնում է իր երկրի՝ այս դեպքում Իրանի պաշտոնական դիրքորոշումը։ Դեսպանի հայտարարությունը վկայություն է, որ Իրանը «թույլ է տալիս իրեն վստահելու» ստորագրված փաստաթղթի բովանդակությանը։ Հայաստանը չի կարող միջանցք դառնալ։ Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին, որովհետև դա կվտանգի Իրանի և Հայաստանի սահմանը։ Իրանը հետևում է խաղաղության փաստաթղթերին ու ցույց է տալիս, որ դրանցում «միջանցքի» մասին խոսք չկա։ Դեսպանի հայտարարությունը ոչ թե նրա անձնական վերաբերմունքն է, այլ Թեհրանի ուղերձն է Երևանին, Բաքվին և աշխարհին։

Գաղտնիք չէ, որ հանրությանը վրդովեցնում ու անհանգստացնում է  Փաշինյանի ներքին պայմանավորվածությունները ու բնական է, երբ մարդիկ արտահայտվում են հեգնական գրառումներով՝ Իրանը ավելի հայ է, քան մեր ղեկավարությունը։ Այս արտահայտությամբ ուզում են ասել, որ  օտար երկրի դեսպանը ավելի հստակ ու խիստ է պաշտպանում Հայաստանի շահերը, քան Հայաստանի ղեկավարությունը։ Շրջանառվում է, որ  Փաշինյանը կուլիսային համաձայնություններ ու զիջումներ է արել Ադրբեջանի և այլ կենտրոնների հետ։ Իրանի դեսպանի հրապարակային դիրքորոշումը փաստացի չեղարկում է այդ հնարավոր պայմանավորվածությունները, որովհետև Իրանը կտրուկ դեմ է ցանկացած «միջանցքի» գաղափարին՝ իհարկե, ելնելով  իր երկրի անվտանության շահերից։ Ստացվում է այնպես,  որ մեր հանրության մեծ մասը ավելի շատ վստահում է Իրանի դեսպանի խոսքին, քան Հայաստանի իշխանության հայտարարություններին։ Դեսպանի հստակությունը հակադրվում է մեր իշխանության մշուշոտ և հաճախ հակասական խոսքին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image