Ժամանց

Հայ կին սուսերամարտիկը ճանաչվել է «Տարվա լավագույն սպորտսմենուհի»

Հայ կին սուսերամարտիկը ճանաչվել է «Տարվա լավագույն սպորտսմենուհի»

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի է ունեցել Successful Ladies Awards միջազգային հեղինակավոր մրցանակի պարգեւաբաշխության արարողությունը։ Մրցանակաբաշխության ընթացքում մրցանակներ են շնորհվում այն կանանց, ովքեր զգալի ներդրում են ունենում բիզնեսի, գիտության, ստեղծարարության եւ սպորտի ոլորտներում։ Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 18 տարեկանը լրացած ցանկացած երկիր ներկայացնող կին՝ անկախ ազգությունից եւ ընտանեկան դրությունից։

«Տարվա լավագույն սպորտսմենուհի» մրցանակին է արժանացել ռուսաստանցի կին սուսերամարտիկ Յանա Եգորյանը։ Վերջինս իր սոցկայքի էջում կիսվել է այդ մասին պատմող լուսանկարող։ Հիշեցնենք, որ Յանա Եգորյանը հանդիսանում է Օլիմպիական կրկնակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող, ով  վերջերս է ոսկե մեդալ նվաճել սուսերամարտի Աշխարհի առաջնությանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image