Օրերս սահմռկեցուցիչ դեպք բացահայտվեց։ Ոստիկանության ծառայողները պարզել էին, որ Հնդկաստանի քաղաքացի 43-ամյա Կալդիպ Կումար Կաշմիր Լալը Նար-Դոսի փողոցի իր վարձակալած տանը երկու հնդիկ տղամարդկանց կողմից (Տինկան եւ Մանին) ծեծի է ենթարկվել։
Պարզվել էր, որ նա ձեռքերն ու ոտքերը կապել են, սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին, սեռական ոտնձգություն կատարել, այրել սեռական օրգանը, մերկ վիճակում տեսանկարահանել և տեսանյութը ուղարկել են նրա հարազատներին` պահանջելով 1 լակ ռուփի՝ մոտ 2.000 դոլար, և սպառնացել գումարը չուղարկելու դեպքում կսպանեն, տաբատի գրպանից էլ հափշտակել են 500 դոլար և փակել նշված տան սենյակներից մեկում, ինչից հետո ոմն Ջոբընը, Գորըվը և Մնին հարազատներից մեկի խնդրանքով, տեղեկանալով նրա գտնվելու վայրի մասին, եկել և տեղափոխել են այլ վայր:
Խոշտանգված տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ոստիկաններին պատմել է կատարվածը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ ՀՀ Քննչական կոմիտեից «Հրապարակը» տեղեկացավ, որ Կալդիպ Կումար Կաշմիրին խոշտանգած տղամարդիկ կալանավորվել են։