Հասարակություն

«Հրապարակ». Նոյեմբերյանում «88»-ի գործերը լավ չեն

«Հրապարակ». Նոյեմբերյանում «88»-ի գործերը լավ չեն

Նոյեմբերյան քաղաքից հայտնում են, որ անցյալ տարի սահմանամերձ այս փոքր քաղաքում բացված «88» սուպերմարկետի առեւտրական գործերը լավ չեն ընթանում։ Ամանորին տոնական առեւտրի զգալի մասը բաժին է ընկել քաղաքի այլ սուպերմարկետի, իսկ «88» սուպերմարկետում տարեմուտին կատարված վաճառքի ծավալները փոքր են եղել եւ չեն արդարացրել սեփականատերերի ակնկալիքները: Նոյեմբերյանցիները դա բացատրում են «88» սուպերմարկետի ոչ ճիշտ գնային քաղաքականությամբ։ Սովորաբար նորաբաց սուպերմարկետը, որպեսզի գնորդներին իր կողմը գրավի, սահմանում է ցածր գներ, ինչը սուպերմարկետը չի արել։

Նոյեմբերյանի բնակիչները դժգոհ են նաեւ «88» սուպերմարկետում ապրանքների դասավորությունից, տեղադրությունից: Նրանք ասում են, որ այլ սուպերմարկետներում վաճառվող ապրանքները գնորդներին լավ տեսանելի են, իսկ «88»-ում ապրանքների տեղադրությունը, դրանց տեսանելիությունը հարմար չեն գնորդներին, գուցե դա էլ է դեր խաղում, որ մարդիկ չօգտվեն։ Նոյեմբերյանում էլ են «88» սուպերմարկետը կապում Աննա Հակոբյանի անվան հետ, չնայած նա քանիցս հերքել է իր առնչությունն այդ սուպերմարկետի հետ եւ անգամ կոչ է արել բոյկոտել այն` առեւտուր չանել այնտեղից:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image