«Սասնա ծռեր» խմբավորման անդամներից ոմանց հանրությունը ճանաչում էր Ղարաբաղյան հակամարտության ժամանակներից ի վեր, շատերին «Հիմնադիր խորհրդարանից», այլևայլ նախաձեռնություններից, իսկ ոմանց մասին էլ առաջին անգամ էր լսում։ Հայ կանանց ճակատը, որի անդամները «Հիմնադիր խորհրդարանի» գաղափարակիցներն են, սկսել են փաստավավերագրական ֆիլմեր պատրաստել խմբավորման տղաների մասին, յուրաքանչյուրի մասին առանձին տեսաֆիլմեր են պատրաստում, որում ներկայացնում են ծռերի ապրած կլանքը, զրուցում նրանց հարազատների, ընտանիքների անդամների հետ. «Նպատակը «Սասնա Ծռերին» ճանաչելն է որպես մարդ և քաղաքացի։ Տեսանյութերում իրենց ծուռ ամուսիններին, որդիներին և հայրերին ներկայացնում են առյուծածին մայրերը, կանայք, քույրերն ու դուստրերը».- ասվում է կազմակերպության youtube-ի էջում։
«Հայ կանանց ճակատի» անդամներն արդեն 3 տեսաֆիլմ են պատրաստել՝ «Արցախի Ծուռը 1», «Արցախի Ծուռը 2», «Սյունքի Ծուռը» վերտառությամբ։ Տեսանյութերը նվիրված են Մխիթար Ավետիսյանին, Մարտիրոս Հակոբյանին, ով հայտնի է նաև Դեդ անունով, և Սեդրակ Նազարյանին։