Մշակույթ

«Սորայա»․ սիրո, բաժանության եւ իշխանության մասին ֆիլմ, որն արժե դիտել

«Սորայա»․ սիրո, բաժանության եւ իշխանության մասին ֆիլմ, որն արժե դիտել

Իտալա-գերմանական «Սորայա» կինոնկարը, որը էկրան է բարձրացել 2003 թվականին դեռեւս, այսօր կարծես թե նորից դառնում է ակտուալ, հաշվի առնելով թե համաշխարհային մամուլում որքան ակտուալ է դարձել իրանական թեման եւ այդ համատեքստում որքան է ակտիվացել Իրանի վերջին շահ Մուհամմեդ-Ռեզա Փեհլեւիի որդին՝ վտարանդի գահաժառանգ արքայազն Ռեզա Փեհլեւին, ով 1979 թվականից՝ իրանական իսլամական հեղափոխությունից եւ հոր գահազրկումից հետո ապրում է Միացյալ Նահանգներում։ Կինոնկարը պատմական հիմք ունեցող կենսապատում կինոնկար է, որը պատմում է իրանի վերջին շահ Մուհամմեդ Ռեզա Փեհլեւիի եւ նրա երկրորդ կնոջ՝ Սորայա Էսֆանդիարի-Բախտիարիի տխուր ավարտ ունեցած սիրո ու ամուսնության պատմությանը։

Կինոնկարի ռեժիսորը Լյուդովիկո Գասպարինին է։ Պրեմիերան եղել է 2003 թվականի հոկտեմբերի 5-ին։ Տեւողությունը՝ 3 ժամ քսան րոպե։ Բաղկացած է երկու մասից։ Կինոնկարը դիտողին տեղափխում է 20-րդ դարի կեսերի միապետական Իրան։ Սորայակն երիտասարդ ու տպավորվող աղջիկ է եղել, եզակի գրավիչ աչքերով, ով կրթություն է ստացել ու ապրել է Եվրոպայում։ 1950-ականների կեսերին, շահ Մուհամեդը տեսնում է նրա լուսանկարը՝ «ամուսնական քասթինգի» ժամանակ ու սիրահարվում։ Վտարանդիության մեջ ապրող ու Փեհլեւիների հետ խնդիրներ ունեցող Էսֆանդիարի-Բախտիարիների ընտանիքին ներում է շնորհվում եւ թույլատրվում վերադառնալ Իրան։ Նրանք նաեւ ներկայացվում են պալատին։ Սորայան դառնում է շահի կինը։ Սակայն նրանց ամուսնությունը հայտնվում է պալատական ու քաղաքական զարգացումների կենտրոնում։

Մի կողմից Իրանում սկսվում են քաղաքական ցնցումներ, մյուս կողմից, միապետական ընտանիքը սպասում է, որ ծնվի զավակ, ով կդառնա գահաժառանգ ու կերաշխավորի միապետության հարատեւությունը։ Ու այս ամենը՝ ընդելուզված քաղաքական ու պալատական ինտրիգներով, որոնք ի վերջո հասցնում են Մուհամեդի ու Սորայայի բաժանությանը։ Ֆիլոմում Սորայայի կերպարը մարմնավորել է Աննա Վալլեն, շահ Մուհամեդի կերպարը՝ Էրոլ Զադները։ Նկարահանվել են նաեւ՝ Ստոյան Ալեքսիեւը, Մաթիլդա Մեյն ու այլոք։ Կինոքննադատները նկատում են, որ Լյուդովիկո Գասպարինիին հաջողվել է ստանալ «մեծ կտավի պատկեր», որտեղ միլիոնավոր մարդկանց ճակատագրերը միահյուսվում են միապետական զույգի, երկրի ներքին կյանքի ու պատմա-քաղաքական զարգացումների ընդհանուր համապատկերին։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image