Սուրբ Աննա եկեղեցու հարակից բակից մեկնարկեց Stop Nikol ակցիայի մասնակիցների քայլերթը դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ և 16։00-ին տեղի կունենա ընդդիմադիրների հանրահավաքը, որը, ինչպես իրենք են նշում, լինելու է վճռորոշ։
Նշենք նաև, որ արդեն մայրաքաղաք են հասել «Դիմադրություն» շարժման մասնակիցները, որոնք քայլերթ էին սկսել Հանրապետության տարբեր հատվածներից, մասնավորապես՝ Տիգրանաշենից, Ապարանից, Սարդարապատից, Իջևանից։ Նրանք քիչ անց կմիանան Ֆրանսիայի հրապարակի իրենց աջակիցներին։

