Ռուսական Սամարա քաղաքում բացվել է «Զգուշացիր ավտոմեքենայից» սիրված ֆիլմի գլխավոր հերոս Յուրի Դետոչկի հուշարձանը:Ռեժիսոր Էլդար Ռյազանովը ֆիլմի նկարահանումները սկսել է 1964-ին, ավարտել՝ 1966-ին: Դետոչկինին մարմնավորել է Ինոկետի Սմակտունովսին: Մեկ տարում ֆիլմը դիտել էր մոտ 30 միլիոն մարդ:
Իսկ Սամարայի հուշարձանը ֆիլմի վերջին դրվագն է, երբ Դետոչկինը հանելով գլխարկը իր սիրած աղջիկ Լյուբային ասում է. «Բարեւ Լյուբա, ես վերադարձա»:
Սիրված ֆիլմերի եւ ստեղծագործությունների հերոսների հուշարձան տեղադրելու գործելաոճ կա նաեւ Հայաստանում: Երեւանում կան «Տղամարդիկ», «Պեպո» եւ այլ ֆիլմերի հերոսների արձանները: