Հայ կինոարվեստում նոր տենդենց է նկատվում: Ժամանակին մեծ լսարան հավաքած եւ աղմուկ հանած մի քանի սերիալներ կդառնան գեղարվեստական ֆիլմեր: Խոսքը, մասնավորապես, «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերության «Կյանքի գինը» սերիալների մասին է: Այժմ սերիալների ստեղծագործական անձնակազմերը բուռն աշխատանքային պրոցեսի մեջ են, նկարահանումների են, քանի որ սերիաները խտացնելու եւ գեղարվեստական ֆիլմ դարձնելու համար փոփոխություններ են արվում: Մտահղացման հեղինակները մտադիր են գեղարվեստական ֆիլմ դարձած «Որոգայթը» եւ «Կյանքի գինը» վաճառել դրսում, դրանք մեծ պահանջարկ ունեն ԱՄՆ-ում: Մեր տեղեկություններով՝ որոշ էպիզոդներում նկարահանվելու համար ԱՄՆ-ից վերջերս Հայաստան է եկել «Կյանքի գինը» սերիալի առանցքային դերասաններից Ալեքսանդր Խաչատրյանը՝ «Արտոն»: Հիշեցնենք, որ «Կյանքի գինը» եւ «Որոգայթը» մեծ լսարան ունեին, որոնց ժամանակ գովազդ ցուցադրելը քչերի գրպանին էր հասու: Ասում են՝ այդ սերիալներում գովազդ դնելու համար մինչեւ 6 մլն դրամանոց փաթեթներ են վաճառվել:
Մշակույթ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Քոչարյանն ու թիմը դեմ են
Մանդատները վերցնելու հետ կապված՝ խորհրդարան անցած ուժերի հայտարարությունից հետո ոչ միայն իշխանական,...
«Հրապարակ». Ծառուկյանի ձերբակալությունից հետո զանգ...
Այս օրերին բոլորը հետաքրքրվում են, հարցնում են` իսկ ու՞ր են սպորտսմեններ, ում այդքան տարիներ ամեն ին...
Սկանդալից սկանդալ
Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...
Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել Կենդանաբան...
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 8-ին քննիչները՝ ԱԻՆ աշխատակիցների ուղեկցությամբ գնացել...
×
❮
❯