Միջազգային

1,15 տրիլիոնանոց ռազմական բյուջեն հաստատել են

1,15 տրիլիոնանոց ռազմական բյուջեն հաստատել են

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է օրենքի նախագիծը, որը նախատեսում է 2027 թվականին ամերիկյան ռազմական ծախսերի համար տրամադրել 1,15 տրիլիոն դոլար։ Օրենքի նախագծին կողմ են քվեարկել 216 կոնգրեսական, դեմ՝ 212 կոնգրեսական։ Համաձայն ամերիկյան օրենսդրության, այժմ փաստաթուղթը պետք է ներկայացվի Սենատին եւ եթե այնտեղ էլ հաստատվի՝ ներկայացվի նախագահին՝ ստորագրման։

Politico-ն սակայն գրում է, որ Կոնգրեսի Սենատում ամեն բան այնդքան էլ հարթ չի լինելու, քանի որ անհրաժեշտ է լինելու առնվազն 60 սենատորի հավանություն։ Սենատը հուլիսի կեսերին արդեն մեկ անգամ համանման փաստաթղթի մեկ տարբերակ մերժել է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image